Логотип

ԶԼՄ-ն հայտնել է ընդդիմադիր բևեռի նախընտրական միավորումների մասին

Ընդդիմադիր քաղաքական ուժերը կոնսուլտացիաներից հետո մի շարք համագործակցություններ են սկսել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով ընդդիմադիր դաշտում իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ հնարավոր է «Առաջարկ Հայաստանին» միավորման ղեկավար Գագիկ Ծառուկյանի և «Ապրելու երկիր» կուսակցության համագործակցությունը, որտեղ ԱԵ համահիմնադիր Մանե Թանդիլյանը կլինի 3-րդ հորիզոնականում։ Ծառուկյանի թիմում կլինեն «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներ, նշել է թերթը։ Նրա կողքին են քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը, մի խումբ դիվանագետներ, այդ թվում` ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը:

Լրատվականի տեղեկություններով՝ Արման Թաթոյանի «Միասնության թևերն» ու «Հայաքվեն» բանակցություններ են վարում։ Նրանց կարող է միանալ նաև Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը, տեղեկացրել է թերթը։

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնահատել էր 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ուժերի հնարավոր համախմբման հեռանկարները և համոզմունք հայտնել, որ ընդդիմադիր դաշտը կարող է ներկայանալ 3-4 բլոկով։

Armenia Today