Логотип

Զոհրաբյան․ Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ, և քրեական վարույթի նպատակը Եպիսկոսաց ժողովը տապալելն էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Սա Հայաստանի պատմության ամոթալի օրերից մեկն էր, խայտառակություն։ Այս որոշումը բերելու է շատ վատ վիճակների»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 14–ին դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից։

News.am