Логотип

Զովունիում կրակոցներ արձակած անձը կալանավորվել է. ո՞վ է սպանվածը

ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի սկզբնամասում կրակոցներ արձակած տղամարդը կալանավորվել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին (ապօրինի զենք) մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով»,– նշեցին դատախազությունից: