ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցի անունով հայտարարագրման մեջ 1,14 մլն դրամի նվեր ստանալու հանգամանքը տեխնիկական խնդիր է որակել։ Այս մասին կառավարությունից պարզաբանում են տարածել՝ ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման։
Նշենք, որ օրաթերթը գրել էր, թե ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը նվեր է ստացել 1 մլն 14 հազար դրամ արժողությամբ հանրագիտարան։
«Տեղեկացնում ենք, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը։ Նշենք նաև, որ հանրագիտարանը նվեր է վարչապետի աշխատակազմին, և այն պարզապես Լիլիթ Մակունցի միջոցով փոխանցվել է աշխատակազմին: Վարչապետի գլխավոր խորհրդականի անունով հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է»,- ասված է պարզաբանման մեջ։
Գործադիրից նաև շեշտում են, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նվերների հայտարարագրման ռեեստրում կիրականացվեն համապատասխան շտկումներ:
Sputnik Արմենիա
