Логотип

Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ․ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ՈՒ ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԸ ԵԽԽՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ԵՆ

Գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ըստ ԵԽԽՎ բանաձևով սահմանված չափորոշիչների, քաղբանտարկյալներ են: Սոցցանցերի իր էջում նման տեսակետ է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` մատնանշելով 2012 թվականին ԵԽԽՎ-ի ընդունած 1900–րդբանաձևըի 5 չափանիշները։

Նշենք, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հոկտեմբերի 3-ին հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը՝ նրան դատապարտելով երկու տարվա ազատազրկման։ l

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, հունիսի 17-ին նրա տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։

«Ըստ ԵԽԽՎ բանաձևի հինգ չափանիշների՝ անձը քաղաքական բանտարկյալ է, եթե նրա կալանավորումն իրականացվել է խոսքի, համոզմունքների կամ հավաքների ազատության խախտմամբ, իրականացվել է բացառապես քաղաքական շարժառիթներով, եղել է անհամաչափ, խտրական կամ անարդար դատավարական գործընթացի արդյունք»,– գրել է Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը մեջբերել է բանաձի հինգ կետ, որտեղ նաև արձանագրված է, որ քաղաքական կալանքի մասին է վկայում նաև ժամկետների կամ պայմանների անհամաչափությունը, խտրականությունը կամ ակնհայտ անարդար ընթացակարգերը, որոնք պայմանավորված են իշխանությունների քաղաքական շարժառիթներով։

«Սամվել Կարապետյանը և Միքայել սրբազանը հետապնդվում են ոչ թե որևէ հանցագործության, այլ իրենց արտահայտած կարծիքի, հարցազրույցների և հայտնած տեսակետի համար։ Միքայել սրբազանի նկատմամբ երկու տարվա ազատազրկման հապճեպ դատավճիռը և Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական հետապնդումն ու կալանավորումը վկայում են այն մասին, որ Հայաստանում ձևավորվել է վտանգավոր իրավիճակ՝ իշխանությունների վարած քաղաքականության դեմ ձայների լռեցման և մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության արժեքների ոտնահարման միջոցով»,– շարունակել է նա։

Այս փաստերի համադրմամաբ, ըստ Էդմոն Մարքույանի, հստակ է, որ այս դեպքերը ժողովրդավարական հետընթացի հստակ ցուցիչ են և խոսքի ազատության բացահայտ ոտնահարում։

Sputnik Արմենիա