ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ՝ ԵՄ պաշտոնյաները փաստացի ընդունում են Փաշինյանի իշխանության խնդրանքով ՀՀ ներքին գործերին միջամտելու մտադրության մասին։
Ըստ նրա՝ հիմա սա կոչվում է «ինքնիշխան» քաղաքականություն։
«Պատկերացնո՞ւմ եք, եթե ՀՀ ընդդիմությունը արտաքին որևէ բևեռից քարոզչական օժանդակություն խնդրեր։
Ի՞նչ կասեին նիկոլիստները… է՛լ «շպիոն», է՛լ «կոշիկներ լիզող», է՛լ «ստրուկ», է՛լ «5-րդ շարասյուն»…
Արդյոք հիմա Փաշինյանի ռեժիմի՝ ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «կոշիկներ լիզելու» կամ «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինա՞կ չէ։
Դատեք ինքներդ։
Հետո էլ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ իշխանությանն էիք պիտակավորում, ա՛յ օտարի օրակարգ սպասարկողներ։
Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխան լինելու ու պետական շահը սպասարկելու գոնե 1 տոկոսն ունենայիք»,- ընդգծել է Շարմազանովը։
