Логотип

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՈՐ ՆԻԿՈԼԸ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՏՔԻ 1% ՈՒՆԵՆԱՐ, ԱԶԳՈՎԻ ՉԷԻՆՔ ԳՆԱ «ԹՈՒՐՔԵՐԻՆ ՆՈՔՅԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՄՓՈՎ»

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը կարդացել է Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին ու հպարտություն ապրել, որ «ՀՀ-ն ունեցել է նման պետականամետ ու ազգային շահը պաշտպանող նախագահ»։

«Թե բա՝ կհրապարակենք Սերժ Սարգսյանի նամակը։

Հրապարակեցի՞ք, մոլոդեց։

Եվ հետո՞…

Հերթական անգամ պարզվեց, որ Սերժ Սարգսյանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանն ու ջատագովն է:

Բանակցությունները տորպեդահարում է Ադրբեջանը։

Համանախագահների անհասցե հայտարարությունները «ջուր են լցնում Ալիևի ջրաղացին»։

Հայաստանը պատրատ է փոխզիջումների, բայց ոչ թե միակողմանի զիջումների։

Արցախի ինքնորոշման իրավունքը Սերժ Սարգսյանի համար «կարմիր գիծ» է։

Ադրբեջանը փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով ու խախտում է ռազմական բալանսը։

Սրանք թեզեր են, որոնք պաշտպանում են ՀՀ-ի ու Արցախի շահերը»,- նշել է Շարմազանովը;

Ըստ նրա՝ այս նամակը դրական արդյունք էլ է տվել. դրանից հետո ՀՀ-ն ՌԴ-ի հետ կնքեց 300 մլն դոլար արտոնյալ պայմաններով ռուսական զենքի՝ ներքին գործարանային գներով ձեռքբերման պայմանագիր։

«Եվ նույնիսկ 2019-ին Նիկոլին առաջարկված փաթեթով հանրաքվեով էր որոշվելու Արցախի ճակատագիրը։

Ի՞նչ արեց Նիկոլը։

Հանձնեց Պրահայում Արցախն Ալիևին։

Սերժ Սարգսյանի պետական մտքի 1 տոկոսը, որ Նիկոլն ու իր թիմն ունենային, ազգովի չէինք գնա «թուրքերին նոքյար դառնալու ճամփով»»,- հավելել է ՀՀԿԳՄ անդամը։

Aysor.am