Էջմիածնի մի հատվածը քիչ առաջ հոսանքազրկվեց։
NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ մի քանի րոպե է՝ հոսանք չկա կենտրոնական փողոցներից մեկում։
Մասնավորապես Էջմիածնում 14/08 և14/13 տեղամասային կենտրոններում լույսերն անջատվեցին, գրել է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը
Նշենք, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում այսօր ընտրություններ են, ընտրատեղամասերը դեռ բաց են, մարդիկ քվեարկության են գալիս։
