Պետական այցով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տնվող ՀՀ նախագահ Վահագն խաչատուրյանը կրկին ծիծաղելի վիճակում է հայտնվել։
Ելույթից առաջ նա չի իմացել, որ բարձրախոսները միացված են, խոստովանել է, որ չգիտի ասելիքը, ապա անհանգստացել. «Էս խեղճ մարդկանց սոված ենք պահում»։
Երբ խնդրել է բարձրախոսը միացենլ ելույթի համար, նրան տեղեկացրել են, ամեն ինչ կարգին է, բարձրախոսն էլ միացված է։
Նշենք, որ խոսակցությունը տեղի է ունեցել Հունաստանի նախագահի անունից՝ ի պատիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի տրված պաշտոնական ճաշի մեկնարկին։ Ուշագրավ է, որ տեսանյութը հրապարակել է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը։
Panorama.am
