Էտած ճյուղերը տեղափոխում են Ավան ու այրում. Օդի աղտոտվածության պատասխանատուն քաղաքապետարանն Երևանի Ավան վարչական շրջանում՝ Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ մեծաքանակ կտրտված ճյուղեր են այրում։ Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը տեսանյութով ցույց է տալիս, թե ինչպես են այդ ցախն այրում, ինչի հետևանքով տարածքն ամբողջությամբ ծխածածկ է լինում։
«Կտրտած ծառերը վառում են, անունն էլ դնում են, որ բարեգործական նպատակներով կարիքավոր ընտանիքներին են բաժանում, երևի փողեր են դուրս գրում»,-ասում է նա։
Տեսանյութին կից Մանուկյանը նշել է.
««Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հողմից քաղաքի ծառերը կտրատվում և էտվում են, իսկ ճյուղերը տրցակներով տեղափոխվում Ավան վարչական շրջանի՝ Ֆուտբոլի ակադեմիայի հետնամաս։
Առնվազն 4 անգամ հրապարակայնորեն անրադարձել եմ այս խնդրին, որ կտրատած ճյուղերը տանում և վառում եք ակադեմիայի հետնամասում, որտեղ մարզվում են մեր երեխաները. . .
Քաղաքակիրթ աշխարհում այդ ճյուղերը կտրատվում է, մշակվում և որպես պարարտանյութ վերադաձվում բնության։ Տիգրան Ավինյան, Դու՛ք առնվազն կարող էիլ այդ ճյուղերը բաժանել անապահով ընտանիքներին, սակայն ոնց-որ նախընտրել եք վառել։
Երեկ պարզվեց, որ աշխարում մեր Ավան վարչական շրջանը օդի աղտոտվածությամբ «պատվավոր» առաջին տեղում է . . .
Նիկոլ Փաշինյան Դու՛ք հա՞շտ եք այս պատկերի հետ, Դու՛ք կիսու՞մ եք այս աշխատելաոճը։
Նիկոլ Փաշինյան, եթե Դուք հիմա լինեիք ընդիմություն քաղաքի կառավորղների «ութ հերը» չէի՞ք անիծել . . .
Թե բա սիրում ենք մեր Երևանը։ Թե բա սիրում ենք Ձեզ մեր ժողովուրդ ( ձեռի հետ էլ խեղդում ենք)։ Թե բա սիրում ենք կանաչն ու բնությունը։ Ձեր սիրած կանաչը դոլարն է dollar»։
Panorama.am
