Логотип

Էրդողանը Պուտինի հետ հանդիպումից հետո ցանկանում է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի թեման

Աշխաբադում ուկրաինական խնդրի կարգավորման թեման Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ակնկալում է այդ հարցը քննարկել ամերիկացի գործընկերոջ` Դոնալդ Թրամփի հետ:

«Ինչպես գիտեք, ուկրաինական ճգնաժամի հարցով զբաղվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Պուտինի հետ հանդիպումից հետո մենք հուսով ենք` խաղաղության ծրագիրը նաև Թրամփի հետ քննարկելու հնարավորություն կունենանք։ Խաղաղությունը սարերի հետևում չէ, մենք դա տեսնում ենք», – ասել է Էրդողանը լրագրողներին Թուրքմենստանից վերադառնալուց հետո։

Էրդողանի խոսքով՝ ամերիկյան գործընկերների հետ մշտական կապ է պահպանում նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպել են Աշխաբադում Խաղաղության և վստահության միջազգային տարվան, Չեզոքության միջազգային օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված համաժողովի շրջանակում:

Sputnik Արմենիա