Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ՝ Նախիջևանի վրա իրանական անօդաչուների հարձակման մասին Բաքվի հայտարարությունից հետո։
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Էրդողանը դատապարտել է «անօդաչուների միջոցով իրականացված հարձակումը»։ Նա իր աջակցությունն է հայտնել Իլհամ Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին՝ մաղթելով նրանց խաղաղություն և կայունություն։
Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտնել է, որ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվել, չորս մարդ տուժել է:
Իրանի ԱԳՆ–ն ավելի ուշ հերքել է Իրանի մասնակցությունն այդ միջադեպին։
Sputnik Արմենիա
