ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարաբերությունների կարգավորման հարցում միասնական դիրքորոշում ունեն, Ադրբեջանն ու Հայաստանը տարաձայնություններ չունեն նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ խոսելով Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումների տպավորությունների մասին։
Նրա խոսքով` վաշինգտոնյան պայմանավորվածությունները զգալիորեն արագացրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
«Ես հանգամանալից բանակցություններ եմ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնուհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ… երկրները հիմնականում հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել եզրափակիչ կետին», – Թուրքիայի նախագահի խոսքերն են մեջբերում տեղական ԶԼՄ-ները:
Նա հայտարարել է, որ խաղաղության հաստատմամբ տարածաշրջանում կակտիվանան ցամաքային և երկաթուղիները, կբացվեն սահմանային անցակետերը։
Sputnik Արմենիա