Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Թուրքիայի դերի մասին և կոչ է արել երկրին ներառել գործող եվրոպական պաշտպանության մեխանիզմներում։
Քաղաքական գործչի խոսքով՝ Անկարան տարիներ շարունակ հայտարարել է Եվրոպական Միության (ԵՄ) համար նշանակալի դրական ներդրում ունենալու իր պատրաստակամության մասին։
«Ժամանակն է Թուրքիային ներառել գործող եվրոպական պաշտպանության և անվտանգության մեխանիզմներում», – ասել է նա լրագրողների հետ զրույցում՝ Եթովպիայից վերադառնալուց հետո։
Էրդողանը նշել է, որ Թուրքիային ԵՄ պաշտպանության ճարտարապետությունից բացառելը հակասում է տրամաբանությանը և անտեսում համաշխարհային իրողությունները։ Անկարայի մասնակցության բացակայության դեպքում նման մեխանիզմների ստեղծումը թերի կլինի, եզրափակել է նա, քանի որ թուրքական բանակը ՆԱՏՕ-ի ամենամեծ և ամենաարդյունավետ բանակներից մեկն է։
News.am
