Логотип

Էրդողան․ 2026 թ-ին Հայաստան-Թուրքիա հարաբերություններում «խորհրդանշական քայլեր» կլինեն

Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարան հաջորդ տարի կդիմի «խորհրդանշական քայլերի»։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիտարկում է առաջիկա վեց ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը:

«Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ադրբեջանի հետ համակարգմամբ մենք նաև վարում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հաջորդ տարի մենք որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկենք», – այսօր Անկարայում թուրք դեսպանների մասնակցությամբ համաժողովի ժամանակ հայտարարել է Էրդողանը։

վերափոխել ուժի, մտահավաքության և քաղաքական հասունության:

Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն 1991 թվականից, իսկ երկրների միջև պետական սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։

2021 թվականի դեկտեմբերին կողմերը հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ 2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում երկու երկրների արտգործնախարարները վերահաստատեցին առանց նախապայմանների գործընթացն առաջ գնալու պատրաստակամությունը, որը նախատեսում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում։

2024 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են ունեցել Նյու Յորքի «թուրքական տանը»՝ վերահաստատելով կարգավորման գործընթացը շարունակելու և դրան նոր թափ հաղորդելու մտադրությունը։ Մեկ տարի անց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան, որտեղ «Մարգարա» սահմանային անցակետում հանդիպել է ՀՀ հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:

Վեցերորդ հանդիպման ընթացքում ներկայացուցիչները քննարկել են կարգավորման առանցքային հարցեր, ներառյալ՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արագացումը, մասնավորապես՝ սահմանի հատման կազմակերպման վերաբերյալ:

Sputnik Արմենիա