Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի որակավորման փուլում Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Քուրդյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Բեկա Կանդելակիին, տեղեկանում ենք Հայաստանի ըմշամարտի ֆեդերացիայից։
130 կգ քաշային կարգը ներկայացնող հայ մարզիկը դուր է եկել 1/8 եզրափակիչ:
Սեպտեմբերի 18-ին մրցագորգ դուրս կգան նաև 55 կգ, 77 կգ, 82 կգ հայ մարզիկները։ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանի մրցակիցը 1/8 եզրափակչում թուրք Էմին Չակիրն է: 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 1/16 եզրափակչում կմրցի ամերիկացի Քամալ Բեյի հետ: 82 կգ քաշի որակավորման փուլում Սամվել Գրիգորյանի մրցակիցը Ադլեթ Տիուլիուբաևն է:
Առաջնություն անցկացվում է սեպտեմբերի 13-21-ը։
Armenia Today