Логотип

Ընդդիմադիր պատգամավորները ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին ներկայացրել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Գևորգյանը, Արթուր Խաչատրյանը և Լևոն Քոչարյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովից։

Պատգամավորները խոսել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, ներկայացրել մեր երկրում ժողովրդավարության վերաբերյալ իրենց դիտարկումները: Անդրադարձ է կատարվել նաև ընդդիմադիր պատգամավորների գործունեությանն առնչվող հարցերին:

News.am