Ապրիլի 2-ին Երևանում տեղի են ունենում խորհրդարանական լսումներ, որոնք նախաձեռնել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետական կուսակցության։
Քննարկվում է Ազգային ժողովի «Պետություն-եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ» հայտարարության նախագիծը։ Այն վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու և պետության միջև հարաբերություններում առաջացած լարվածությանը, ինչպես նաև պետության կողմից գործադրվող ճնշումների և սահմանադրական-իրավական կարգավորումների վերաբերյալ մտահոգություններին։
Տվյալ հայտարարության նախագծի բովանդակությունն ուղղված է պետության և եկեղեցու հարաբերություններին առնչվող սահմանադրական սկզբունքների, ինչպես նաև դրանց ներկա վիճակի դիտարկմանը:
News.am
