Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել, իսկ եթե դա շարունակվեց, ապա լավ բանի չենք կարող սպասել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով նախընտրական շրջանի մասին։
«Մենք մեր պլանների մասին կհայտարարենք, թե ինչ ենք պատրաստվում անել։ Պատրաստ ենք, եթե ինչ-որ մեկը ցանկանում է բանակցել, ուրեմն թող գան բանակցենք։ Որևէ տեղ գնալու ցանկություն չունենք»,- ասաց նա։
News.am
