ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը` հղում անելով միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Ըստ հրապարակված ցանկի` նշված թվից 1 մլն 645 հազար 753–ը մարզերից են, 843 278–ը` Երևանից։
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվով առաջատարը Կոտայքի մարզն է` 238 979, վերջին հորիզոնականում Վայոց Ձորն է` 43 751։
Երևանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվով առաջատարը Շենգավիթ վարչական շրջանն է (113 456), վերջինը` Նուբարաշենը` 8 539։
Sputnik Արմենիա
