Логотип

Ընտրովի արդարադատություն․ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Գյումրու դեպքերի մասին

Ընտրովի արդարադատություն, երբ չարաշահումների բացահայտումն ու դրանց վերաբերյալ քրեական գործերի հարուցումը «շատ պատահական» համընկնում են անձանց քաղաքական ակտիվության հետ։ Այսպես է «Ապրելու երկիր» կուսակցությունն արձագանքել Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին, հանրային քրեական հետապնդումներին և Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը։

«Իրավապահ համակարգի գործողությունները շարունակում են իշխանական քարոզչամեքենայի մաս կազմել. ընդդիմադիր պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերն էլ վերածվում են սերիալային ժանրի պատմությունների․․․ Իսկ ահա, իշխանական պաշտոնյաների հնարավոր չարաշահումները ավարտվում են սոսկ լրագրողական հետաքննական նյութերով»,- նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Միժամանակ, «Ապրելու երկիրը» շեշտում է՝ որևէ հանցագործություն չի կարող մնալ անպատիժ, առավել ևս պարսավելի է, երբ այն կատարվում է պետական պաշտոնյաների կողմից։ Ինչ վերաբերում է Գյումրիում տեղի ունեցածին, կուսակցությունն ընդգծում է, որ հերթական անգամ իշխանության ներկայացուցիչները ենթադրյալ հանցագործությունը շատ արագ ներկայացնում են որպես դատավճիռ՝ անտեսելով իրենց իսկ զբաղեցրած պաշտոնների պատասխանատվությունը։

Sputnik Արմենիա