Логотип

Ընտրություններին ընդառաջ Երևանի մանկապարտեզների աշխատողների աշխատավարձը բարձրացվում է

Մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15–20 տոկոսով։ Այս մասին Բեյրութից հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Վերջին երեք տարում երկրորդ անգամ է, որ նրանց աշխատավարձը բարձրացվում է»,– ասել է նա։

Նշենք, որ սա արվում է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

News.am