ՀՀ ԱԺ ընտրություններին ընդառաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 545 մլն դրամով տեսախցիկներ կգնի տեղամասերի համար։ Գնման համաձայնագիրն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
«ՀՀ ընտրական օրենսգրքի» համաձայն՝ քվեարկության ընթացքը տեսանկարահանվում է 300–ից ավելի ընտրող սպասարկող ընտրատեղամասերում։ Այդ մասշտաբի ընտրատեղամասերի թիվը երկրում շուրջ 1800–ն (ՀՀ–ում համապետական ընտրություններին ձևավորվում է շուրջ 2000 ընտրատեղամաս–խմբ.): Նկարահանումները կազմակերպելու համար ԿԸՀ–ն մրցույթով ընտրում է տեխնիկական հարցերն ապահովող ընկերությանը։
Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա հունիսի 7–ին։
Sputnik Արմենիա
