Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, նոյեմբերին կայանալիք ընտրություններին ՔՊ–ի թեկնածու Արգիշտի Մեխակյանն այսօր՝ սեպտեմբերի 12–ին, հանդիպման է հրավիրել Արցախից բռնի տեղահանվածներին։
Հանդիպմանը եկած արցախցիներից մեկը NEWS.am–ի թղթակցին հայտնեց, որ իրենց չեն էլ ասել, թե ում հետ է հանդիպումը։
«Զանգել, ասել են՝ կլուբում հանդիպում կա եկել ենք, մենք ՔՊ–ին ձայն չենք տալու, ՔՊ–ն ղարաբաղցուն ընդունո՞ւմ է, որ մենք էլ նրան ձայն տանք։ Կմտնենք հանդիպման, կլսենք ինչ է ասում»,– ասաց նա։
Նշենք, որ խոսակցություններ կան, որ Մեխակյանը հանդիպում է արցախցիների հետ, որպեսզի նրանց տարբեր խոստումներով «համոզի» գալիք ընտրություններին ձայնը տան իրեն։