Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համեմատ գրանցվել է ժողովրդագրական բոլոր ցուցանիշների գծով իրավիճակի էական վատացում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21–ին, ԱԺ–ում հայտարարություններչի ժամին իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա նշեց, որ այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրական են այս իշխանության կառավարման անցող 7 տարիներին, որի առանցքային պատճառներից մեկը շարունակում է մնալ սոցիալականը։
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, ամենամտահոգիչը մանկամահացության ցուցանիշն է։
«Բազմաթիվ անգամներ այս ամբիոնից խոսել են այդ մասին՝ իբրև ծրագրեր են բերում, սա են անում, նա են անում, բայց 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերն աճել են շուրջ 10 տոկոսով»,- ասաց Թ.Ավետիսյանը։
News.am