Խաղաղություն նշանակում է նաև թշնամանքի վերացում, պետական մակարդակով ոչ թե թշնամանքի պետական քարոզ հայերի նկատմամբ, այլ իրական խաղաղություն` առանց զավթողական սպառնալիքների ու ատելության։ Այս մասին գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:
«Ե՞րբ կարող է խաղաղություն լինել Հայաստանում. ԱՄՆ-ի Յելի համալսարանի իրավունքի դպրոցում նշել եմ, որ իրական խաղաղություն նշանակում է ոչ թե թաքցնել կամ մոռացության տալ խնդիրները, այլ գտնել լուծումներ:
Հայաստանի դեպքում դա կլինի այն ժամանակ, երբ՝
ադրբեջանական զինված կազմավորումները դուրս գան և վերջ դնեմ ՀՀ տարածքների օկուպացիային, արցախցիների բնական իրավունքները վերականգնվեն,
գերիներն ազատ արձակվեն։
Խաղաղություն նշանակում է նաև թշնամանքի վերացում, պետական մակարդակով ոչ թե թշնամանքի պետական քարոզ հայերի նկատմամբ, այլ իրական խաղաղություն` առանց զավթողական սպառնալիքների ու ատելության»,- գրել է նա։
News.am
