Հայաստանի նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր»-ի կողմից վարչապետի թեկնածու հայտարարված Արման Թաթոյանն արձագանքում է իր վերջին ասուլիսից հետո ՔՊ-ականների հայտարարություններին.
«Չփորձեք փոխել թեման. հատուկ ուղերձ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՊՆ նախարարի համար։
«#Կպելեմգործերիս». հատ առ հատ ցույց եմ տալու ՔՊ -ի խաղաղության սուտ քարոզները, մեր ժողովրդից թաքցրած ադրբեջանական նոր ներխուժումները։
Դուք պիտի հեռանաք, որ մենք մեր թիմով գանք ու լուծենք մեր անվտանգային թեմաները։
Ի դեպ, պարոն Փաշինյան, եթե ուզում եք ինձ պատասխանել, ապա տղամարդ եղեք, դա արեք անձամբ, մի արեք դա ձեզ շրջապատող անկարողների միջոցով»։
Հիշեցնենք, որ վերջին ասուլիսում Թաթոյանը հայտարարել էր՝ ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի են ունեցել Ադրբեջանի նոր ներխուժումներ, որոնց մասին իշխանությունները հանրությանը չեն տեղեկացրել։
Վարդենիսում մարտական հերթապահություն կրող դիրքեր, հրաձգային, ինչպես նաև ականանետային ու խոշոր տրամաչափի այլ զենքերի համար կետեր են տեղակայել, կոմունիկացիաներ են ստեղծել, ուղիղ թիրախի տակ է հայտնվել Սոթքի հանքավայրը, Վարդենիս համայնքի գյուղեր, անգամ արևային պանելներ են տեղակայել, օպերատիվ մարտավարական ու ռազմավարական (ռոկադային) ճանապարհներ են կառուցել, թաքստոցներ (կոպանիրներ), որոնց միջոցով անգամ կարող են մեր տարածքի խորքերը ներթափանցել։ Նույն պատկերն է նաև Ջերմուկում․ նրանք ականանետերի համար նախատեսված դիրքեր են կառուցել։
Ի պատասխան այս պնդումների՝ ՔՊ-ականները հայտարարեցին, որ Թաթոյանի հայտարարությունները կեղծ են։ Նրանցից մի պատգամավոր էլ՝ Ալխաս Ղազարյանն Արման Թաթոյանին խորհուրդ էր տվել «կպի գործերիդ»։
Panorama.am
