Թաիլանդի վարչապետ Անութհին Չհանվիրաքուլը Բանգկոկի Կառավարության տանը ուժային կառույցների աշխատակիցների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ Կամբոջայի հետ սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։ Այս մասին հայտնել է The Nation թերթը։
Ըստ տվյալների՝ Թաիլանդի վարչապետը չեղարկել է թաիլանդա-կամբոջիական սահման այցելության նախատեսված ծրագիրը՝ մարտական գործողությունների վերսկսումից և Կամբոջայի կողմից ՌՄ-70 և ԲՄ-21 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը Թաիլանդի տարածքին ավելի մոտ տեղափոխելուց հետո։
Թաիլանդի թագավորական բանակը նախկինում հայտնել է, որ մեկ թաիլանդցի զինծառայող է զոհվել և ևս չորսը վիրավորվել են երկու երկրների սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով։ Նրա տվյալներով՝ կամբոջիական ուժերը տեղական ժամանակով ժամը 05:00-ից սկսած գնդակոծել են թաիլանդական դիրքերը։ Թաիլանդի ռազմաօդային ուժերը երկուշաբթի օրը հարվածներ են հասցրել Կամբոջայի զինված ուժերի դիրքերին։ Ըստ տարածված հաղորդագրության՝ հարվածները հասցվել են ռազմական ենթակառուցվածքներին, զենքի պահեստներին, հրամանատարական կետերին և նյութատեխնիկական ապահովման երթուղիներին։
News.am
