Մի շարք հնչեղ քրեական գործերով հայտնի փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը թալանել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց հենց ինքը՝ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ դեպքը երեկ է տեղի ունեցել, քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այլ մանրամասներ փաստաբանը չցանկացավ հայտնել՝ նշելով, որ չի ցանկանում խանգարել նախաքննությանը։
Նշենք, որ Վահան Հովհաննիսյանը որպես պաշտպան է հանդես եկել մի շարք հնչեղ գործերով։ Նա 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հայրեր Գարիկ Գալեյանի, Արա Ռոստոմյանի պաշտպանն է։ Ներկայում նա Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպանն է։
