Логотип

ԹԱՔԵՐ ԿԱՐԼՍՈՆԸ «ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արևմուտքը ևս պետք է իմանա, թե ինչու է Փաշինյանը հարձակվում իր հակառակորդների և եկեղեցու վրա

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Նիկոլ Փաշինյանն ունի աշխարհաքաղաքական քարտ-բլանշ բռնաճնշումների և կեղծիքների համար, ինչից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդն արդեն այսօր օգտվում է, ինչի մասին են վկայում նրա հարձակումները քաղաքական մրցակիցների վրա և Ազգային Ժողովի սպասվող ընտրություններին քաղաքական կուսակցությունների մասնակցությունը սահմանափակելու փորձերը։

Դրա դեմ պայքարելը հնարավոր է և անհրաժեշտ է մի քանի գործիքների համադրմամբ՝ ապահովելով առավելագույն մասնակցություն (ներկայություն), «թեժ փողոց» նախընտրական ամբողջ քարոզարշավի ընթացքում և պատրաստակամություն մարդկանց դուրս բերել փողոց՝ իրենց ձայները պաշտպանելու համար, գործընթացներում ներգրավելով դիտորդներ արտերկրից (ԱՊՀ-ից, ՇՀԿ-ից, Լատինական Ամերիկայից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայից)՝ ընտրությունների մոնիթորինգի և քվեարկության մասին զեկույցներ կազմելու նպատակով, ինչպես նաև հայկական իրողություններին համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրելով։

Մի շարք վերլուծաբաններ արդարացիորեն նշում են, որ «կոմֆորտի զոնա» հասկացությունը պետք է անհետանա Նիկոլ Փաշինյանի քաղաքական բառապաշարից։

Այս ուղղությամբ նկատելի աշխատանք արդեն այսօր իրականացնում է «Մեր ձևով» շարժումը, որի համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ «The Financial Times» պարբերականն իր շաբաթօրյա համարում հրապարակել է «Տաշիր» Գրուպի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալմանը նվիրված հոդված։ Նյութում պատմում են այն մասին, թե ինչ հալածանքների է ենթարկվել բարերար Սամվել Կարապետյանը 1700-ամյա Հայ Առաքելական Եկեղեցուն ցուցաբերած իր աջակցության համար։

Հայ հոգևորականության հալածանքների թեմային անդրադարձել է նաև բրիտանական «CB News» հեռուստաալիքը, որն իր նյութում նշել է՝ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը բախվել է հալածանքների ճգնաժամի. երեք առաջատար հոգևորականներ ձերբակալված են, իսկ արքեպիսկոպոսը՝ բանտարկված։

Ավելին, մի շարք ԶԼՄ-ներ արդեն հասցրել են հայտնել, որ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել աշխարհահռչակ լրագրող Թաքեր Քարլսոնին։ Հայաստանի լայն հանրությունը Քարլսոնին ճանաչում է, առաջին հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա ռեզոնանսային հարցազրույցի շնորհիվ։

Համարվում է, որ Քարլսոնը ուղիղ կապ ունի նախագահ Դոնալդ Թրամփի հետ և ազդում է նրա որոշումների վրա նրա նախագահության օրոք։ Ամերիկյան մամուլի հրապարակումների համաձայն՝ նա նաև առանցքային դեմքերից մեկն էր Թրամփի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ընտրության գործընթացում։ Քարլսոնը Թրամփի MAGA շարժման կարևորագույն դեմքերից է։ Հենց այս շարժման հիմնարար սկզբունքների մասին էր Քարլսոնի վերջին հարցազրույցը կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինի հետ։

Ի դեպ, ևս մի կարևոր նրբերանգ. Կարլսոնի հարցազրույցը Կարապետյանի հետ նույնպես հստակ ապացույց է այն բանի, որ Սամվել Կարապետյանի տիրապետած մեծ կապիտալը վերազգային երևույթ է և կապված չէ միայն մեկ երկրի հետ, ինչպես փորձում են պնդել Հայաստանի որոշ շրջանակներ։

Թաքեր Քարլսոնի կերպարը, ինչպես նաև համաշխարհային ԶԼՄ-ների ուժեղացված ուշադրությունը ավելորդ չեն լինի սպասվող ընտրական գործընթացների ժամանակ։ Սա, ինչպես նաև բնակչության հետ ամենօրյա աշխատանքը, որը նրանց բացատրում է ընտրություններին մասնակցելու կարևորությունը, քանի որ յուրաքանչյուր իրական ընտրող իրական ձայնով կհակադրվի վարչական ճնշմամբ «լցված» ձայներին։ Իրական ձայները որքան շատ լինեն, այնքան քիչ կլինի կեղծված ձայների նշանակությունը տոկոսային հարաբերությամբ։

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, որոնք ամեն կերպ քարոզում են բացասական վերաբերմունք ընտրություններին մասնակցելու նկատմամբ և քաղաքացիներին կոչ են անում չմասնակցել այդ գործընթացին, արդար կլիներ, որ նրանք հայտարարեին՝ իրենք և իրենց արբանյակները չեն մասնակցի խորհրդարանական ընտրություններին, չեն հավակնի ո՛չ իշխանության, ո՛չ էլ նոր ԱԺ-ում իրենց «փայաբաժնին»։

Մտածե՛ք այդ մասին․.․»։

Alpha News