Логотип

Թաքեր Կարլսոն․ Միացյալ Նահանգներն Իսրայելի վերահսկողության տակ է

Հայտնի ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը հայտարարել է, թե կարեկցում է իր վաղեմի ընկերոջը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն ինքն իրեն թույլ տվեց խաբվել՝ փորձելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հորդորով տապալել Իրանի կառավարությունը: Կարլսոնը դա անվանել է «ամերիկյան նախագահի երբևէ թույլ տված ամենամեծ սխալը»։

«Դա այն պահանջն է, որը իսրայելցիները տասնամյակներ շարունակ ներկայացրել են ԱՄՆ կառավարությանը։ Նախագահ Թրամփը խայծը կուլ տվեց։ Ես նրա հետ չեմ վիճել։ Ես նրան ճանաչում եմ տասնամյակներ շարունակ։ Ես կարեկցում եմ նրան, ինչպես բոլոր ստրուկներին։ Ներկա պահին նա բոլորովին ազատ չէ անել այն, ինչ համարում է լավագույնը իր կամ իր երկրի համար։

1963 թվականից ի վեր յուրաքանչյուր ամերիկացի նախագահ մեծ մասամբ արել է Իսրայելի ուզածը, և հիմա դա վնասում է մեզ։ Ուստի խնդիրը միայն Թրամփի մեջ չէ։ Խնդիրը վերահսկողության մեխանիզմն է, որով 9 միլիոն բնակչություն ունեցող երկիրը կարողանում է վերահսկել 350 միլիոն բնակչություն ունեցող երկրին։ Ի՞նչ մեխանիզմ է դա»,- նշել է Կարլսոնը։

News.am