2022թ․ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո արևմտյան երկրներից մեկի դեսպանն առաջարկել է, որ Վրաստանը բախվի Ռուսաստանի հետ։ Այս մասին հոկտեմբերի 9-ին «Իմեդի» հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Արևմտյան երկրի դեսպանը հանդիպել է երկրի վարչապետի (այն ժամանակ Իրակլի Ղարիբաշվիլու) հետ և ասել. «Դուք սկսեք, և ձեզ կտրամադրվի ռազմական տեխնիկա»,- ասել է նա։
Կալաձեի խոսքով՝ Վրաստանը պետք է «դիմանար» 10 օր, ինչից հետո, ինչպես ենթադրվում էր, սկսված հակամարտությունը կանցներ պարտիզանական պատերազմի վիճակի։ Թբիլիսիի քաղաքապետը չի բացել տեղեկությունն այն մասին, թե արևմտյան որ երկրի դեսպանն է առաջ քաշել այս առաջարկը։
News.am