Логотип

Թեհրանը գիշերը հզոր հարվածների է ենթարկվել. ի՞նչ է հայտնի այս ժամին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թեհրանը հզոր հարվածների է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից։

Իրանի իշխանությունները հայտնել են Քերեջին և Թեհրանին մատակարարող մի քանի էլեկտրական ենթակայանների վնասման մասին, էլեկտրաէներգիան խոստանում են վերականգնել մի քանի ժամից։

Հարձակման է ենթարկվել նաև Թավրիզի նավթաքիմիական գործարանը։ Իրանական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ վնասներ են եղել, մի քանի խաղաղ բնակիչ է վիրավորվել։

Իրանը, իր հերթին, հարվածել է Իսրայելի հարավում գտնվող քիմիական գործարանին։

Միևնույն ժամանակ New York Times-ը գրում է, որ ԱՄՆ զորքի թիվը տարածաշրջանում 50 հազարի է հասել։

The Wall Street Journal-ն իր հերթին, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանից մոտ 450 կգ ուրան դուրս բերելու ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը։

Միևնույն ժամանակ Financial Times-ին տված հարցազրույցում նա բացահայտ հայտարարել է, որ ԱՄՆ–ն ցանկանում է «զավթել նավթը Իրանում»՝ Վենեսուելայի սցենարով։

Sputnik Արմենիա