Թեհրանի մի քանի թաղամասերում բազմաթիվ պայթյուններ են որոտացել. օդային հարվածներ են հասցվել նաև այն տարածքին, որտեղ գտնվում են Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության շենքերը: Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ Իրանի հակաօդային պաշտպանության միջոցներն աշխատում են Թեհրանի հյուսիսային, արևելյան և կենտրոնական հատվածների թիրախների ուղղությամբ: Առնվազն հինգ պայթյուն է որոտացել Սորխե-Հեսար շրջանում, որտեղ գտնվում է ազգային պարկը, ինչպես նաև հզոր պայթյուն է որոտացել Նոբոնյադ թաղամասում, որտեղ տեղակայված է Իրանի պաշտպանության նախարարության շենքերի համալիրը:
Քաղաքի վրա հարձակման հետևանքով պատճառված վնասների, հնարավոր ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան:
News.am
