Логотип

«Թուրքական ավիաուղիները» կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Երևան

«Թուրքական ավիաուղիները» (Türk Hava Yolları) հայտարարել է դեպի Ռումինիայի Տիմիշոարա քաղաք և Հայաստանի մայրաքաղաք Երևան կանոնավոր չվերթներ իրականացնելու որոշման մասին։

Ավիափոխադրողը որոշման մասին հայտարարել է իր Հանրային տեղեկատվության հարթակի (KAP) միջոցով։

Որոշումն ընդունվել է՝ հիմնվելով ընկերության ընթացիկ հնարավորությունների և շուկայական պայմանների վրա։

News.am