Логотип

Թուրքական ռազմական ուղղաթիռ Է կործանվել վրաց-ադրբեջանական սահմանի մոտ

Ենթադրաբար Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռ է կործանվել վրաց-ադրբեջանական սահմանի մոտ։ Այդ մասին նոյեմբերի 11-ին հայտնել է «Իմեդի» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքը ցուցադրել է ինքնաթիռի կործանման կադրերը, սակայն մանրամասները դժվար էր տեսնել։

Թուրքական, վրացական և ադրբեջանական գերատեսչություններից պաշտոնական տեղեկություններ չեն ստացվել։ Ուղղաթիռի կործանման պատճառները, ինչպես նաև տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում։

News.am