Օրեր առաջ համացանցի թուրքական տիրույթում մեծ արձագանք ստացած սկանդալային ռեպորտաժի թեմային է անդրադարձել թուրքական Milliyet–ի սյունակագիր Մելիհ Աշըքը։ Հիշյալ տեսանյութում հարցազրույց անող լրագրողի հետ խոսքում քաղաքացին դժգոհում է, որ Աթաթուրքի դամբարանի վերանորոգման վրա գումար են ծախսում։ Լրագրողը շեշտում է քաղաքացուն, թե Աթաթուրքի շնորհիվ է որ նա հայ չի դարձել, ինչին իպատասխան քաղաքացին պատասխանում է, որ հենց Աթաթուրքն է հայ եղել։ Այս խոսքի վրա հարցազրույցին ականատես մեկ այլ անցորդ սկսում են հարվածել Աթաթուրքին հայ անվանած քաղաքացուն։
Milliyet–ի սյունակագիրը դժգոհում է, որ դեռ Թուրքիայում շարունակում են «հայ» բառը որպես վիրավորականք օգտագործել։ Նա շեշտում է, որ Թուրքիայում հայերը մյուսների պես հավասար հարգարժան քաղաքացիներ են։ «Հայերը մշակույթ ունեցող ազգ են։ Մեր (Թուրքիայի) պատմության մեջ կարևոր դեր են ունեցել։ Հայերի հանդեպ հարգանքից բացի այլ բան չպետք է լինի։ Հայ լինելը ոչ մեղք է, ոչ էլ սխալ։ Էթնիկ տարբերություններով վիրավորանք չպետք է ստեղծել»,–գրել է Milliyet–ի սյունակագիրը։
News.am