Логотип

Թուրքիայի ԱԳՆ․ Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին հայտարարության կապակցությամբ։

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Նախարարների խորհրդի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված որոշումը՝ Մինսկի խումբը փակելու և նրա կառույցները լուծարելու մասին։

Սա պատմական որոշում է, որը հնարավոր է դարձել երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ և դարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի կարևորագույն իրադարձություններից մեկը», – նշվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

News.am