Թուրքիայի ռազմական արդյունաբերության առաջատար ընկերությունը սկսել է աշխատել Ադրբեջանում:
Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, փոխծովակալ Զեքի Աքթուրքը, «Makina ve Kimya Sanayii A. Ş» (MKE) ընկերությունը Ադրբեջանում բացել է իր առաջին արտասահմանյան ձեռնարկությունը՝ «Makina ve Kimya Azerbaijan (MKA)»-ը:
Գերատեսչությունում ընդգծել են, որ MKA-ի ստեղծումը կոնկրետ և ռազմավարական քայլ է Թուրքիայի և Ադրբեջանի միջև պաշտպանական համագործակցության զարգացման գործում:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նոր ձեռնարկության կանոնադրական կապիտալը կազմում է 1 մլն մանաթ, իսկ օրինական ներկայացուցիչը Թուրքիայի քաղաքացի Իլհամի Քելեշն է, որը նաև «Makine ve Kimya Endüstrisi A. Ş»-ի վարչության փոխնախագահն է:
Sputnik Արմենիա
