Логотип

Թուրքիայի դեսպանատունն իր դիրքորոշումն է հայտնել թուրքական ԶԼՄ-ում Ադրբեջանի մասին «կեղծ լուրերի» տարածման վերաբերյալ

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունն իր դիրքորոշումն է հայտնել թուրքական լրատվամիջոցներում վերջերս Ադրբեջանի մասին տարածված «կեղծ լուրերի» առնչությամբ։

Թուրքիայի դեսպանատան մեդիա խորհրդատու Ալպտեկին Ջիհանգիր Իշբիլիրը Երիտասարդության օգնության հիմնադրամում անցկացված հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք աշխատում են Թուրք-ադրբեջանական մեդիա հարթակի զարգացման և գործընթացներին դրա ավելի ակտիվ մասնակցության ուղղությամբ։

«Մենք պայքարելու ենք թուրք-ադրբեջանական հարաբերությունները խաթարող ներքին և արտաքին ուժերի դեմ։ Պետք է բանակցենք և դիմակայենք վերոնշյալ ուժերին։ Պետք է ավելի ամուր լինենք միասին՝ որևէ ճեղքվածք չթողնելով, որպեսզի ոչ ոք չկարողանա մեր միջև կանգնել։ Կան նաև այնպիսիք, ովքեր զիջում են ներքին և արտաքին ուժերի խաղերին, որոնք ձգտում են խաթարել Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները։ Բայց մենք պետք է ավելի սերտորեն միավորվենք դրա դեմ»,- նշել է նա։

News.am