Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո մնացած միակ հայկական գյուղում՝ Վագըֆում, մեծ շուքով նշել են Աստվածամոր Վերափոխման տոնը և Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հարիսաների հյուրասիրությունը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Թուրքիայի Հաթայ նահանգի Սամանդաղի շրջանում գտնվող հայկական Վագըֆ գյուղ է մեկնել նաև Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը և ներկա գտնվել Աստվածամոր Վերափոխման տոնին նվիրված պատարագին։
Վագըֆում Աստվածամոր Վերափոխման տոնի պատարագին ներկա են եղել նաեր Վագըֆի հայ գյուղապետ Պերճ Քարթունը, Հաթայի միակ հայ քահանա Տեր Ավետիս Թաբաշյանը, Ստամբուլից, Հայաստանից և արտասահմանից եկած բազմաթիվ հայեր։
News.am