Логотип

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է հայ զինծառայողների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու մասին տեղեկությունը

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է որոշ ԶԼՄ-ներում տարածվող այն տեղեկությունները, թե իբր Թուրքիայի նախագահը որոշում է կայացրել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհված հայ զինծառայողների ընտանիքներին։

«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածված այն պնդումները, թե իբր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է որոշում՝ Հայաստանի տարածքում զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև թոշակառուներին և հատուկ խնամքի կարիք ունեցող ընտանիքներին ներառող՝ հայաստանյան հասարակության խոցելի շերտերին 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ, լիովին անհիմն են։

Կարևոր է, որ հասարակությունը չվստահի մեր երկրի և թուրք-ադրբեջանական հարաբերությունների դեմ ուղղված ապատեղեկատվությանը և առաջնորդվի բացառապես պաշտոնական մարմինների կողմից արված հայտարարություններով»,- նշված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարությունում։

Alpha News