Логотип

Թուրքիայի ՊՆ․ Սիրիան հակաահաբեկչական գործողություն է իրականացնում Հալեպում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հալեպի նահանգում սիրիական բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել, որն առայժմ իրականացվում է բացառապես սեփական ուժերով, սակայն Անկարան համապատասխան հարցման դեպքում պատրաստ է աջակցություն ցուցաբերել։

«Խաղաղ բնակիչների և անվտանգության ուժերի վրա ահաբեկչական կազմակերպության հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 18 մարդ, Սիրիայի կառավարությունը Հալեպում սկսել է հակաահաբեկչական գործողություն իրականացնել՝ հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս գործողությունն իրականացվում է բացառապես սիրիական բանակի կողմից։ Սիրիայի անվտանգությունը մեր անվտանգությունն է։

Թուրքիան ուշադիր հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը։ Մեր երկիրն աջակցում է ահաբեկչական կազմակերպությունների դեմ Սիրիայի պայքարին՝ հիմնվելով Սիրիայի միասնության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Այս համատեքստում Թուրքիան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի, եթե Սիրիան հայցի այն»,- Անկարայում լրագրողների համար անցկացված ճեպազրույցի ժամանակ նշել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։

News.am