Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Անկարայում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կողմերը նշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր՝ ներառյալ ռազմական ոլորտներում։
Շեշտվել է նման հանդիպումների կարևորությունը երկկողմ կապերի ամրապնդման գործում, և վստահություն է հայտնվել համագործակցության հաջող զարգացման նկատմամբ։
Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր։
News.am