Логотип

Թուրքիայում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերնորոգումից հետո կդառնա թանգարան

Թուրքիայի Զոնգուլդակի նահանգի Դևրեկի շրջանում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին նախատեսվում է վերանորոգել որպես թանգարան։

Թուրքական Halkınsesi կայքի փոխանցմամբ՝ Դևրեկի քաղաքապետ Օզջան Ուլուփընարն այցելել է Զոնգուլդակի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Թաներ Բեյօղլուին և քննարկել մշակույթի հետ կապված հարցեր։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Դևրեկի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող հողի վրա գտնվող հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Ըստ այդմ, համաձայնեցվել է, որ մոտակա ժամանակներում համապատասխան նախագծային աշխատանքներից հետո սկսկվելու է արդեն բուն վերանորոգման աշխատանքները։

Հայկական եկեղեցին վերանորոգվելու է իր բնական տեսքին համահունչ, սակայն վերանորոգումից հետո այն կգործի որպես թանգարան։

Նշվում է, որ հայկական եկեղեցին որպես թանգարան գործելու ժամանակ Դևրեկի տուրիստական պոտենցիալը կաճի։

News.am