Логотип

Թուրքիայում փոթորիկ է. Ստամբուլի ափերի մոտ նավակներ են խորտակվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ստամբուլի նահանգի իշխանությունները հայտարարել են, որ հնարավոր են տրանսպորտի խափանումներ, քաղաքացիներին հորդորել են զգոն և զգուշ լինել։

Թուրքիայի մի շարք նահանգներում փոթորիկ է մոլեգնում։ Համացանցում տարածված կադրերում երևում են սաստիկ քամու հետևանքները` Ստամբուլի ափերի մոտ նավակներ են խորտակվում, Բուրսայում շենքերի տանիքներ են պոկվում։

Ավելի վաղ օդերևութաբանները զգուշացրել էին, որ Թուրքիայում փոթորկ և հորդառատ անձրևներ են սպասվում։

Ստամբուլի իշխանությունները հայտարարել են, որ այսօր հնարավոր են տրանսպորտի աշխատանքի խափանումներ: Նրանք քաղաքացիներին կոչ են արել զգոնություն և զգուշություն ցուցաբերել, քանի որ ուժեղ քամին կարող է ծառեր ու սյուներ տապալել: Փոթորկի պատճառով չեղարկվել են մի շարք լաստանավային ուղերթեր։

Sputnik Արմենիա