Ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ռեժիմը թշնամաբար է տրամադրված քրիստոնյաների նկատմամբ: Բրանսոնին ձերբակալել էին Թուրքիայում, ավելի ուշ նրան վերադարձրել էին ԱՄՆ դիվանագիտական սկանդալից հետո:
Նրա խոսքով՝ թուրքերի մեծ մասն իրենց մուսուլման է համարում, սակայն Էրդողանի ռեժիմն իսկապես «կրակի վրա յուղ է լցնում»:
«Կարծում եմ՝ քրիստոնեական խմբերը՝ հայերը և մյուսները, լարվածություն են զգում Թուրքիայում»,- ասել է Բրանսոնը միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում, տեղեկացնում է News.am-ը:
