Թուրքիան արագացրել է Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները, հաղորդում է թուրքական Yeşil Iğdır Gazetesi թերթը։
Իգդիրի նահանգապետ Ֆըրաթ Թաշոլարն անձամբ է ծանոթացել Ալիջանի սահմանային անցակետում իրականացվող վերակառուցման և արդիականացման աշխատանքներին։ Այցի ընթացքում նա մանրամասն տեղեկություններ է ստացել աշխատանքների ընթացիկ փուլի վերաբերյալ։
Նահանգապետը նշել է, որ ակնկալվում է գործընթացն ավարտին հասցնել սեղմ ժամկետներում։ Նրա խոսքով՝ աշխատանքներն ընթանում են ինտենսիվ կերպով և նախատեսվում է սահմանային անցակետի նախապատրաստումն ավարտել մոտ ժամանակներս։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ օբյեկտում շարունակվում են ենթակառուցվածքային և տեխնիկական աշխատանքները, որոնք ուղղված են սահմանային անցակետը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելուն։
News.am
