Թուրքիան վեց F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել օկուպացված Հյուսիսային Կիպրոսում։ Տեղեկությունը հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։
Ըստ գերատեսչության` անհրաժեշտության դեպքում կարող են լրացուցիչ միջոցներ ձեռնարկվել անվտանգությունն ուժեղացնելու համար։ Ռազմական տեխնիկան տեղափոխվել է հունական Կիպրոսում բրիտանական բազայի վրա իրանական անօդաչուների` վերջերս տեղի ունեցած հարվածներից հետո։
Կիպրոսի իշխանություններն իրենց հերթին մտադիր են «լուրջ գնահատական» տալ Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության մակարդակին։
Sputnik Արմենիա
