ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի՝ Լիբանանի վրա հարվածների դադարեցումը չի ներառվել Իրանի հետ կնքված հրադադարի համաձայնագրում՝ «Հըզբոլլահ» շիական շարժման պատճառով։
«Հըզբոլլահի պատճառով։ Նրանք (Լիբանանը) չեն ընդգրկվել համաձայնագրում։ Դրա մասին էլ հոգ կտանեն։ Ամեն ինչ կարգին է»,- պատասխանել է Թրամփը PBS լրագրողի հետ հարցազրույցում՝ հարցին, թե ինչու է Թել Ավիվը շարունակում հարվածել իր հարևանին։
Իրանի վրա Իսրայելի հարվածների վերաբերյալ իր դիրքորոշման մասին հարցին պատասխանելով՝ ամերիկացի առաջնորդը դրանք անվանել է «առանձին վիճաբանություն» և լրագրողին խորհուրդ տվել ավելի արագ խոսել։
«Դա համաձայնագրի մի մասն է. բոլորը գիտեն դա։ Դա առանձին վեճ է։ Լա՞վ։ Դուք պետք է ավելի արագ խոսեք»,- ասել է Թրամփը։
News.am
